Posted in Մայրենի

Մուկն ու ձուն

                                                                      Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ  թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ:     Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:

Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով,  տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր:  Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց:
Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ:
Ձվի  հետ անհետացան նաև մկները:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ուօնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

 

  1. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  1. Նա ձուն դրել էր փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել էր բերանով այնպես, ինչպես մի բան  պարանով կապում են, որ չընկնի:

 

  1. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:
  1. -Ինձ պինդ բռնի, որ չնկնեմ ջարդվեմ։

 

  1. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:
  1. -Ընկնում ես ,ընկի։Մեկա տանելու եմ բունս քեզ ջարդեմ։

 

  1. Ինչպե՞ս է  կոչվում.
  • բառերի մառանը Շտեմարան
  • գրքերի մառանըԳրադարան
  • նկարների մառանըՊատկերասրահ

 

Posted in Մայրենի

Ծերունի-երիտասարդ վարչապետը

Լինում է, բայց չի լինում  մի  երիտասարդ ծերունի։ Նրա անուն Էլ Նիկոլ Փաշինյան է լինում կամ չի լինում։ Էս ծերունին մի օր ասաց կամ էլ չասած․

  • Ես գնում եմ դառնամ վարչապետ։

Գնում է  կամ չի  գնում   ու  դառնում է վարչապետ։ Մտածում է ժողովրդի կյանքի մասին։

Մի օր նա մի  սխալ բան է ասում կամ չի անում և խառնում ժողովուրդին  իրար։ Բոլորը  սկսում են բողոքել։ Իսկ վրաչապետը  ասում է,

  • Կներեք սիրելի ժողովուրդ ջան, սխալմունք է  եղել,  բայց հիմա կուղենք։

Այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը դառնում է ամենալավ  և ամենասիրելի վարչապետը։

 

Posted in Ընթերցարան

Շաշ հյուրը

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ մեկ էլ նայում են տեսնում՝  հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը  թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

-Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

-Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

շաշ — հիմար, միամիտ

գիշերս — այս գիշեր